Իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել Զակինթոս հունական կղզում, որտեղ արդեն չորրորդ օրն է մոլեգնում են անտառային հրդեհները, հայտնում է AP-ն։
Հրշեջ ծառայությունը հայտնել է հրդեհների 12 օջախների մասին, բայց վստահեցրել, որ տների ու հանգստյան գոտիների համար կղզում սպառնալիքներ չկան։
Զակինթոսի քաղաքապետ Պավլոս Կոլոկոցասի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ «ամեն ինչ հստակ վկայում է այն մասին, որ այդ հրդեհները միտումնավոր հրկիզումների հետեւանքներ են»։