News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայ եկեղեցու Գուգարաց թեմն իր մտահոգությունն է հայտնում Արդվի գյուղի հարակից տարածքում ոսկու հանքի շահագործման նպատակով տարվող ուսումնասիրության աշխատանքների առնչությամբ եւ սթափության կոչ ուղղում ծրագրի պատասխանատուներին:

Գուգարաց թեմի դիվանի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.

«Ստորեւ այս առնչությամբ ներկայացվում է Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հորդորը.

«Դարեր շարունակ Արդվին, ուր հանգչում է Ս. Հովհան  Օձնեցի Հայրապետը, մեր ժողովրդի համար եղել է նվիրական սրբավայր եւ ուխտատեղի, որտեղ այցելել է յուրաքանչյուր բարեպաշտ հայորդի: Անցնող 20 տարիների ընթացքում մենք մշտապես ուխտագնացություններ ենք կազմակերպել դեպի Արդվի եւ երիտասարդությանը մատնացույց արել իրական Ոսկու տեղը` ուսուցանել, կրթել ու քաջալերել ենք նրանց շարունակ երկրպագել, մեծարել ու պանծացնել Արդվիի դամբարան-մատուռ սրբավայրում ննջող Ս. Հովհան  Օձնեցի Հայրապետի  հիշատակը:

Հայաստան աշխարհում ննջող եզակի սրբերից է Օձնեցին, որ, ինչպես ժողովուրդն է ասում, մեր երկրի հյուսիսային դարպասների մշտարթուն հոգեւոր պահապանն է: Հազարավոր մարդիկ բժշկվել են սրբի օրհնաբեր մասունքների զորությամբ, փրկվել փորձանքներից, ունեցել են հաջողություններ եւ ուժ առել սրբի բարեխոսության շնորհիվ եւ ոչ թե նյութական ինչ-ինչ բարիքների կամ ոսկու:

Այսօր, հանցավոր թողտվությամբ, փորձ է արվում կյանքի կոչել ոսկու հանքի գործարկման խայտառակ ծրագիրը: Դեմ չենք մեր Հայրենիքի զարգացմանն ու պայծառությանն ուղղված ազգօգուտ ծրագրերի իրականացմանը, սակայն ոչ սրբություններն ու հոգեւոր-մշակութային արժեքների կործանման հաշվին:

Սուրբ Հովհան Օձնեցու եւ մեր մյուս սրբերի բարեխոսության շնորհիվ է, որ հայ ժողովուրդն ու Հայաստանը կանգուն են: Արդվին եղել եւ մնում է մեր ժողովրդի համար հոգեւոր զորության եւ ուժականության սրբազան անանց ակունք եւ պետք չէ այն փոխարինել անցավոր ոսկիով»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ