News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նիդերլանդներից առանց երեխաների արտաքսված հայուհին 2009 թվականից տեղեկացվել էր, որ պետք է լքի երկիրը։ Այս մասին հայտարարել է Նիդերլանդների արդարադատության կրտսեր նախարար Կլաաս Դիյհոֆը։

Կնոջ արտաքսումը դատապարտել են երեխաների իրավունքներով զբաղվող իրավապաշտպաններն ու կազմակերպությունները, հաղորդում է dutchnews.nl.со-ն՝ վկայակոչելով NOS-ը։

Դիյհոֆի խոսքով՝ կինը մի քանի անգամ փորձել է Նիդերլանդներում մնալու իրավունք ստանալ, բայց մերժվել է։ Նա նշել է, որ կինը, ցավոք, որոշել է չհեռանալ երեխաների հետ միասին՝ հավելելով, որ Նիդերլանդները պատրաստ են հնարավորին արագ վերամիավորել ընտանիքը։

Նրա երեխաները՝ 11-ամյա Լիլին եւ 12-ամյա Հովիկը, ծնվել են Ռուսաստանում եւ երբեք չեն եղել Հայաստանում։ Նրանք հայերեն չեն խոսում։

Հիշեցնենք, որ երկու երեխաները թաքնվել են Նիդերլանդներում, երբ նրանց հայուհի մորն արտաքսել են երկրից։ Արմինե Համբարձումյանին անցյալ շաբաթ փախստականների կենտրոնից  օդանավակայան են տարել եւ ինքնաթիռ նստեցրել։ Երբ մորը տարել են կենտրոնից, երեխաներն այնտեղ չեն եղել։ Ավելին, կինը հրաժարվել է հայտնել նրանց գտնվելու վայրը։ Ընտանիքի ընկերներն արդարադատության նախարարություն են դիմել՝ համաներում խնդրելով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ