News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աշխարհի բնակչության երկու երրորդից ավելին զրկված է կրոնի ազատության իրավունքից, օգոստոսի 15-ին, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, ներկայացնելով Աշխարհում կրոնի ազատության նոր զեկույցը:

«Աշխարհի բնակչության գրեթե 80 տոկոսն ապրում են իրենց կրոնի ազատության սահմանափակման կամ դրա դեմ ուղղված թշնամական գործողությունների պայմաններում»,-նշել է նա, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»

Պետքարտուղարի խոսքով, կրոնի ազատության հետ կապված առավել բարդ է իրավիճակը Դաեշի ահաբեկիչների վերահսկողության տակ եղած տարածքներում, որտեղ եզդիները եւ քրիստոնյաները լավագույն դեպքում հատուկ հարկ են վճարում, սակայն հաճախ՝ սպանվում, բռնաբարվում կամ վաճառվում որպես ստրուկներ: Լուրջ խնդիրներ կան նաեւ Սաուդյան Արաբիայում, Չինաստանում, Պակիստանում, Սուդանում, Իրանում եւ Թուրքիայում, նշում է պետքարտուղար Թիլերսոնը.

«Թուրքիայում իշխանությունները շարունակում են սահմանափակել որոշ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների մարդու իրավունքները, իսկ որոշ համայնքներում շարունակվում են կրոնական սեփականության շուրջ վեճերը»:

Մասնավորապես, զեկույցում նշված է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայցը, որը պահանջում է վերադարձնել 1915 թվականին ապօրինի կերպով գրավված Կաթողիկոսի նստավայրը Սիսում: 2016-ի հունիսին Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել էր հայցն ընթացակարգային պատճառներով, սակայն, դեկտեմբերին հայցվորը դիմել էր Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Զեկույցը հիշատակում է նաեւ, որ Թուրքիայի իշխանությունները դադարեցրել են կրոնական ծիսակատարություններն Ախթամար կղզու հայկական եկեղեցում:

Ադրբեջանում 2016-ին ձերբակալվել էկրոնական 86 առաջնորդ, որոնց տեղական դիտորդները քաղբանտարկյալ են համարում: Պետքարտուղարությունն ընդգծում է, որ առավել բարդ է ոչ ավանդական կրոնական խմբերի վիճակը, որոնք փաստորեն զրկված են ազատ հավաքվելու իրավունքից: «Իշխանությունները շարունակում են փակել կրոնական հաստատություններ եւ խափանել կրոնական ծառայությունները», - նշում է Պետքարտուղարությունը:

Հայաստանում մտքի, խղճի եւ կրոնի ազատությունն ապահովված է Սահմանադրությամբ, նշված է զեկույցում, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին հռչակված է Հայաստանի ազգային եկեղեցի եւ ազգային ինքնության պահապան: Կրոնի ազատության դեմ ուղղված միջադեպերը Հայաստանում, հարեւանների համեմատ, հազվադեպ են, սակայն՝ գոյություն ունեն: Մասնավորապես, զեկույցը նշում է 2016-ի հոկտեմբերի 2-ին Վանաձորի ավետարանական եկեղեցու քահանայի դեմ բռնությունները եւ Եհովայի վկաների դեմ ճնշման 17 դեպքերը:

Եհովայի վկաների դեմ 11 բռնության դեպք էր գրանցվել 2016-ին Վրաստանում, որտեղ, զեկույցի գնահատմամբ, ոչ ավանդական կրոնական խմբերն ընկալվում են որպես ազգային ինքնության պահպանման վտանգ:

Տարածաշրջանում առավել բարդ է կրոնի ազատության հետ կապված իրավիճակը Իրանում, որտեղ քրիստոնյաները, բահայի հավատքի եւ այլ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները հալածանքների են ենթարկվում:

«Իրանը շարունակում է իր քաղաքացիներին մահվան դատապարտել մշուշոտ հավատուրացության մեղադրանքներով. 2016-ին 20 մարդ մահապատժի է ենթարկվել «Աստծո դեմ պատերազմ վարելու» մեղադրանքով», - նշել է Թիլերսոնը:

Միացյալ Նահանգների պետքարտուղարը հիշեցրել է, որ կրոնի ազատության սահմանափակումը ծայրահեղականություն եւ կրոնական արմատականություն ծնող հիմնական պատճառներից մեկն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ևս մեկ հայկական եկեղեցի է հանվել վաճառքի
Սրբատաշ քարերով կառուցված հայկական եկեղեցու ներքին և արտաքին պատերին փորագրված են խաչի պատկերներ...
Վանի հայկական Վարագավանքը ոչնչացման եզրին է (ֆոտո)
Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդեն իսկ գոյություն չունեն: Այն ինչ մնացել է...
Կարո Փայլանը ահազանգել է ոչնչացվող հայկական եկեղեցու մասին (ֆոտո)
Այս վանքի ոչնչացումից ի՞նչ օգուտ եք ուզում ստանալ...
Թուրքերը հայկական եկեղեցին պատրաստվում են վերածել արվեստի կենտրոնի
Փեհլիվանի տեղեկություններով, եկեղեցին մինչև 1922թ․ օգտագործվել է հայերի կողմից: Հետագայում եկեղեցին անուշադրության է մատնվել, որի հետևանքով...
Դիարբեքիրի վերանորոգված Սուրբ Կիրակոսում առաջին պատարագը կմատուցվի մայիսի 8-ին
Եկեղեցու պաշտոնական վերաբացումը կկայանա մայիսի 7-ին, ժամը 16։00-ին…
Թուրքիայում հերթական հայկական եկեղեցին գանձագողերի պատճառով փլուզման վտանգի տակ է (ֆոտո)
Քուրթօղլուի թաղապետ Ահմեդ Գեդիկը նշել է, թե եկեղեցու այս վիճակը անհանգստացնում է նաեւ բուրսացիներին...
Ամենաշատ