News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու Երեւանի 24-ամյա բնակչին առեւանգելու եւ ծեծի ենթարկելու  հանգամանքները:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2017 թվականի օգոստոսի 15-ին Երեւանի բնակիչ, 1993թ. ծնված երիտասարդից ոստիկանությունում հաղորդում է ստացվել առ այն, որ նույն թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Սեւան-Երեւան ավտոճանապարհին՝ «Բեկոն» մսամթերքի արտադրամասի մոտակայքում, վնասել են իր ավտոմեքենան, բռնություն գործադրել իր նկատմամբ։ Ըստ քաղաքացու՝ բռնության գործադրմամբ իրեն տեղափոխել են Երեւան քաղաքում գործող սրճարաններից մեկում գտնվող գրասենյակ, որտեղ կրկին ծեծի են ենթարկել,ապա որոշ ժամանակ անց բաց թողել։ 

Նկատի ունենալով, որ երիտասարդի հաղորդման մեջ առերեւույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով եւ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Կազմվել է քննչական խումբ: Երիտասարդը ճանաչվել է տուժող։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ տուժողի հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները պարզելու, դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ