Սիրիայի հարցով նոր բանակցությունները Ժնեւում կարող են սկսվել սեպտեմբերի 7-ին։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով սիրիական ընդդիմության պատվիրակության ղեկավար Ֆիրաս Խալիդիին։
«Մենք դեռ հստակ օրակարգ չունենք՝ ըստ օրերի։ Խոսակցություններ կան, որ Ժնեւում հաջորդ փուլը սեպտեմբերի 7-ին կլինի»,- ասել է ընդդիմադիրը։
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպան Ստաֆֆան դե Միստուրան ավելի վաղ հայտնել էր, որ միջսիրիական բանակցությունների նոր փուլն ակնկալում է սեպտեմբերի առաջին կեսին։