News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը միշտ աջակցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված միջոցառումներին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԴ ԱԳ նախարարության կայքը։

Նրա խոսքով՝ կոնկրետ քայլերի անհրաժեշտության մասին բազմիցս հայտարարել են համանախագահները, խոսվել է Վիեննայի (2016 թվականի մայիս) եւ Սանկտ Պետերբուրգի (2016թ. հունիս) գագաթնաժողովներում։ «Դրա հետ մեկտեղ՝ միջնորդների առաջարկած միջոցառումների իրագործումը կախված է հակամարտող կողմերի բարի կամքից։ Մեր կողմից անում ենք հնարավոր ամեն բան՝ իրադրությունը կայունացնելու եւ բանակցային գործընթացի շարունակության համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Հենց նման մոտեցումն է գերիշխել այս տարվա ապրիլին Մոսկվայում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ»,-նշել է նա։ 

Զախարովան նաեւ հայտնել է, որ այժմ համանախագահներն աշխատում են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ նոր գագաթնաժողով նախապատրաստելու ուղղությամբ։ Այդ նպատակով այս տարվա հուլիսին Բրյուսելում նրանք բանակցություններ են վարել Հայաստանի ե Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։ Խորհրդակցություները կշարունակվեն Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի հերթական նստաշրջանի շրջանակում՝ սեպտեմբերի երկրորդ կեսին։ Դրանց արդյունքում կարվի համապատասխան հայտարարությունը։

«Կցանկանայի եւս մեկ անգամ ընդգծել այն, ինչի մասին մենք մշտապես ասում են բոլոր մակարդակներում՝ Ռուսաստանում ղարաբաղյան հարցին առանձնահատուկ ուշադրություն են հատկացնում, այն մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվում է եւ ՌԴ-ի արտաքին քաղաքականության հայեցակարգում է»,-նշել է դիվանագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ