News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ճապոնացի գիտնականները մշակել են միջոց ՝ շոգին պաղպաղակի հալչումը կանխելու համար։ Kedem.ru-ի փոխանցմամբ՝ պաղպաղակը մինչեւ 3 ժամ պահպանում է իր սկզբնական ձեւը 28 աստիճան տաքության պայմաններում։ Դա հնարավոր է այն բանի շնորհիվ, որ պաղպաղակի մեջ հավելված ելակի խտանյութը կանխում է յուղի ու ջրի արագ առանձնացոմը, իսկ դա նշանակում է, որ այդ պաղպաղակն ավելի երկար է մնում սառը, նույնիսկ եթե դրա վրա ֆեն պահեն։ Զվարճալի է, որ այս զարմանալի հայտնագործությունն արվել է շեֆ խոհարարի սխալի շնորհիվ, որը պաղպաղակ ստեղծելիս օգտագործել է ելակ, որը պիտանի չէր վաճառքի համար։ Պարզվել է, որ ելակի մեջ պարունակվող պոլիֆենոլները պաղպաղակի մեջ հավելելու շնորհիվ այն դառնում է կայուն շոգի հանդեպ։ Kanazawa Ice կոչվող պաղպաղակը արդեն վաճառվում է Ճապոնիայի որոշ քաղաքներում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ