News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը չորս մարդու է որոնում, որոնք կարող են կապակցված լինել իսպանական Բարսելոնայում ու Կամբրիլսում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ։ Այս մասին հայտնել է La Vanguardia-ն։

Պարբերականի տեղեկություններով, որոնվում է Մուսա Ուքաբիրը (17 տարեկան), Սաիդ Աալլան (18 տարեկան) Մոհամեդ Հիչամին (24 տարեկան), ու Յունես Աբույաակումբը (22 տարեկան)։ Կասկածյալները 17-ից 24 տարեկան են, ծագումով մարոկացիներ, բայց ապրում են Ռիպոլ ու Ռիբես դե Ֆրեսեր համայնքներում։

Օգոստոսի 17-ին Բարսելոնի Ռամբլա փողոցում ֆուրգոնի վարորդը վրաերթի է ենթարկել անցորդներին։ Հարձակման համար պատասխանատվություն է ստանձնել ԻՊ ահաբեկչական խմբավորումը։

Դրանից հետո Կատալոնիայի ոստիկանությունը Կամբրիլսում ոչնչացրել է չորս ահաբեկիչների ու վիրավորել եւս մեկի, որը հետագայում մահացել է։ Ահաբեկիչները փորձել են ահաբեկչություն իրականացնել Բարսելոնում տեղի ունեցածի նմանությամբ։

Ահաբեկչության հետեւանքով, վերջին տվյալներով, զոհվել է 14 մարդ, տուժել ավելի քան 130-ը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ