News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում օգոստոսի 2–ին արկի պայթյունից վիրավորված 20-ամյա Աշոտ Եփրեմյանը Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է Անոթային բաժանմունք:  Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» ԲԿ Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը: Նա նշեց, որ երիտասարդի վիճակն արդեն լավ է, նա ապաքինվում է:

Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին՝Ռ. Մ.-ին պատկանող Դավիթաշեն 2-րդ փողոցի 56/2 տան բակում: Պատահարի հետեւանքով երկու մարդ է տուժել՝ Նիկոլ եւ Աշոտ Եփրեմյանները: Տուժածներից 32-ամյա Նիկոլ Եփրեմյանը հիվանդանոցում մահացել է:

Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ