ԱՄՆ Օրեգոն նահանգում փոքր օդանավի կործանման հետեւանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է The Weather Channel-ը։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ օդանավում եղել են օդաչուն ու ուղեւորը, երկուսն էլ զոհվել են։
Օկրուգի շերիֆ Ջեֆերսոն Ջիմ Ադկինի խոսքով՝ վթարը տեղի է ունեցել օգոստոսի 20-ին, գիշերը ժամը 2-ին, Մադրաս օդանավակայանից հարավ։