News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայից ցանցահենները 27 մալայզիական կայքերի վրա կիբերհարձակում են գործել՝ երկրի դրոշը տպելիս սխալի հետ կապված միջադեպից հետո, փոխանցում է Straits Times-ը։

«Իմ ազգային դրոշը խաղալիք չէ»,-կայքերը կոտրելը մեկնաբանել են ցանցահենները։

Նշվում է, որ հարձակման ենթարկված ռեսուրսներ մուտք գործելիս հնչում է Ինդոնեզիայի հիմնը։

Հարավ-Արեւելյան Ասիայի հուշանվերների համար նախատեսված բուկլետում Կուալա Լումպուրում տպվել է Ինդոնեզիայի դրոշը՝ հակառակ կողմից։ Մալայզիայի իշխանությունները ներողություն են խնդրել եւ թողարկել բուկլետի ուղղված տարբերակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ