News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում այսօր՝ օգոստոսի 22-ին, հողին են հանձնել Մեղրիի զորամասերից մեկում օգոստոսի 20-ին իր աշխատասենյակում մահացած հայտնաբերված 26-ամյա կապիտան Անդրանիկ Մկրտչյանին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ապարանի քաղաքապետարանից՝ նշելով, որ զինծառայողի հուղարկավորությանը մասնակցել են բարձրաստիճան զինվորականներ եւ նրա ծառայակիցները:

Անդրանիկ Մկրտչյանի աշխատասենյակում հայտնաբերել են գրություն, որում գրված է իր մահվան մեջ ոչ ոքի չմեղադրել: Զինծառայողին հայտնաբերել էին ծնոտի շրջանում ստացած հրազենային վնասվածքով, ըստ ՔԿ հաղորդագրության, նա վնասվածքը ստացել է իրեն ամրակցված զենքից: Հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով:

Անդրանիկ Մկրտչյանը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո ծառայության էր անցել ՀՀ զինված ուժերում, ունի կապիտանի կոչում: Անդրանիկ Մկրտչյանն ընտանիքի փոքր տղան է, ունի իրենից մեծ եղբայր, որը նույնպես ծառայում է ՀՀ զինված ուժերում:

Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ