Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են։ Այս մասին վկայում են վաճառքի տվյալները, փոխանցում է Gazeta-ն։
Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0․29 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 47․69 դոլարի։
ICE Futures լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի հոկտեմբերյան մատակարարումները նվազել են 0․33 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 51․70 դոլարի։