News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


«Սասնա ծռերի» գործով նիստի ժամանակ, այսօր՝ օգոստոսի 23-ին, դատավոր Արտուշ Գաբրիելյանը վերադառնալով խորհրդակցական սենյակից մերժեց Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանի՝ իրեն հայտնած ինքնաբացարկի միջնորդությունը, որից հետո նիստերի դահլիճ հրավիրեց ամբաստանյալներ Պապիկ Մանուկյանին, Արայիկ Խանդոյանին եւ Արեգ Կյուրեղյանին:

Նշենք, որ նրանք նիստերի դահլիճից հեռացվել էին 8-10 ժամով եւ նիստերի դահլիճ բերվեցին ինքնությունները ճշտելու համար:

Երբ Արտուշ Գաբրիելյանը ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանից ճշտում էր նրա ինքնությունը, վերջինս հետաքրքրվեց, թե արդյոք լրացել է իր սանկցիայի ժամկետը, որին դատավորը բացասական պատասխան տվեց: «Բա ինչի՞ եք կանչես էստեղ, եթե չի լրացել»,-ասաց նա: Դատարանը նրանից հետաքրքրվեց, թե արդյոք ցանկանո՞ւմ է, որ իր շահերը պաշտպանեն իր պաշտպաններ, ինչին Պավլիկ Մանուկյանը պատասխանեց. «Հայաստանի բոլոր քաղբանտարկյալները երազում են իմ պաշտպանների նման պաշտպաններ ունենալ»:

Այնուհետեւ դատարանը փորձեց Արայիկ Խանդոյանից ճշտել նրա ինքնությունը. վերջինս դատարանին դիմեց հետեւյալ բառերով. «Ընկեր Միկոյան, հարց եք տվել, լսեք պատասխանը»: Արտուշ Գաբրիելյանը Արայիկ Խանդոյանից հետաքրքրվեց. «Դուք պաշտպան ունե՞ք», ինչին վերջինս արձագանքեց. «Ամբողջ ազգն է իմ պաշտպանը»։ Հետո ավելացրեց. «Ինձ պաշտպան պետք չէ, ինձ հարձակվող է պետք»։

Ամբաստանյալների ինքնությունը ճշտելուց հետո դատարանը հայտարարեց, որ Արեգ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը չի ներկայանում դատական նիստերին եւ որոշում է կայացվել նրա համար հանրային պաշտպան ներգրավել: Սակայն նշենք, որ Արեգ Կյուրեղյանը հայտարարել էր, որ ցանկանում է, որ իր շահերի պաշտպանությունը շարունակի Մուշեղ Շուշանյանը եւ չի ցանկանում ունենալ այլ պաշտպան:

Ամբաստանյալներից Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանն էլ հայտարարեց, որ իր եւ իր պաշտպանյալների կողքին նստած ոստիկանը հեռախոսով նկարահանում է, թե ինչ են անում իրենք: «Հարգելի դատարան, ոստիկանը նկարահանում է կատարում, թե ինչ ենք անում մեր սարքավորումներով ես եւ իմ պաշտպանյալները: Պահանջում եմ այս հարցին լուծում տալ, որովհետեւ նա փաստաբանական գաղտնիք է նկարահանել եւ պետք է ջնջի այն»,- դիմեց նա դատավորին, որից հետո ամբաստանյալներից Աշոտ Պետրոսյանը դիմեց դատարանին. «Ձերդ ազնվություն, Ձերդ արդարադատություն, դե լուծում տվեք էս հարցին»:

Նշենք, որ այսօր նաեւ լրացավ ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի նկատմամբ կիրառված սանկցիայի ժամկետը, եւ նա բերվեց նիստերի դահլիճ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ