Yota Devices-ը ներկայացրել է YotaPhone սմարթֆոնի երրորդ սերնդի մոդելը՝ երկու էկրանով, հաղորդում է «Ռոստեխ»-ը։ Շնորհանդեսը տեղի է ունեցել Պեկինում։
Նախ հեռախոսները կվաճառվեն Չինաստանում, հետո այլ երկրներում։ Ասիայում նոր սմարթֆոնը ստացել է YOTA3 անվանումը։ Ռուսաստանում եւ մյուս շուկաներում ընկերությունը ծրագրում է օգտագործել YotaPhone 3 ապրանքանիշը։
Ընկերությունը ծրագրում է ավելի քան 1 մլն սմարթֆոն վաճառել։