News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գյումրին անեկդոտի պատ կունենա: Գաղափարը «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնությանն է: Նախատեսվում է ընտրել Գյումրու «Կումայրի» պատմական արգելոցի շենքերից մեկի պատը, եւ տեղադրել Գյումրիում ծնված անեկդոտները:

«Գյումրին հումորի մայրաքաղաք է, բայց անեկդոտները, կատակները միայն բերանացի`պատմելով են շրջանառության մեջ դրվում: Այդ իսկ պատճառով որոշեցինք ստեղծել անեկդոտների պատ, որը, ի տարբերություն չինական կամ գերմանականի, բաժանարար նշանակություն չի ունենա: Այն լինելու է համախմբող եւ Գյումրի հրավիրող պատ»,- armtimes.com-ի հետ զրույցում ասում է «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության համակարգող Արսեն Վարդանյանը:

Վերջինս ասում է, որ հնարավորության դեպքում նաեւ ստեղծվելու են պայմաններ, որպեսզի այցելուները եւս կարողանան գրառումներ կատարել:

«Մտածել ենք նաեւ այնպես անել, որ մարդիկ հնարավորություն ունենան գրառումներ կատարել, բայց սկզբնական շրջանում միայն անեկդոտները կտեղադրենք: Տեսնենք, եթե չեն վնասում, կստեղծենք հնարավորություն, որ մարդիկ եւս կարողանան գրառումներ կատարել»,- ասում է Արսեն Վարդանյանը:

Վարդանյանը հույս ունի, որ այս գաղափարը շատերին կհետաքրքրի: Նպատակ կա այս միտքը եւս ներդնել Գյումրի ժամանող տուրիստների թվի ավելացման հարցում:

«Նպատակը կոլորիտային Գյումրին պահպանելն է, ինչպես նաեւ ուշադրություն հրավիրել շենք-շինությունների, պատերի վրա: Երբ հյուրեր են գալիս Գյումրի, նրանք գնալուց հետո պատերը կհիշեն կատակներով, ոչ թե փլատակներով»,- եզրափակում է նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ