Բրազիլական Պարա նահանգում ուղեւորատար նավի խորտակման հետեւանքով առնվազն 10 մարդ է զոհվել: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով արեւմտյան լրատվամիջոցներին:
Տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում: Նավում շուրջ 70 մարդ է եղել, նրանցից միայն 19-ին է հաջողվել փրկել:
Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիսում, Շինգու գետի վրա: Նավի խորտակման պատճառը դեռեւս հայտնի չէ: