News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահի վարչակազմում մտածում են այն մասին, որ երկրի նախագահի գլխավոր թեկնածուի մրցակիցը կարող է կին լինել։ Այս մասին գրում է «Վեդոմոստի»-ն՝ վկայակոչելով վարչակազմի ներկայացուցիչներին։ 5-7 թեկնածություն է քննարկվում, որոնցից երեքն «Արդար Ռուսաստան»-ից են՝ Ռուսաստանի կանանց սոցիալ-դեմոկրատական միության նախագահ Նատալյա Վելիկայան, Ազգային ծնողական կոմիտեի առաջնորդ Իրինա Վոլինեցը եւ կուսակցության կենտրոնական խորհրդի անդամ Իրինա Պետելյաեւան։ 

Վարչակազմին մոտ գտնվող աղբյուրներից մեկի խոսքով՝ կատարյալ տարբերակ է նաեւ Քսենյա Սոբչակը։ Նա ներկայացնում է ժամանակակից երիտասարդ կնոջ կերպարը, որը կցանկանար հայտնվել քաղաքականության մեջ։

«2018 թվականի ընտրություններին կանանց մասնակցությունը կանխատեսելի է՝ պետք է ինչ-որ կերպ փոխել սցենարը, որեւէ դրամատուգիա ներառել»,- ասել է քաղաքագետ Կոնստանտին Կալաչեւը։ Նրա կարծիքով՝ թեկնածուն պետք է լինի այնպիսի մի կին, որը կարողանա ձեւացնել, ինքնուրույն լինել։ Ըստ փորձագետի՝ այս առումով հեռանկարային են Դաշնային խորհրդի անդամ Ելենա Միզուլինան եւ պատգամավոր Նատալյա Պոկլոնսկայան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վեդոմոստի». Ռուսաստանի մի քանի շրջանի ղեկավարներ առաջիկա ամսում, հնարավոր է, հրաժարական տան
Օրենբուրգի շրջանի ղեկավարի պաշտոնանկությունը քննարկվում է այս շրջանում ջրհեղեղի իրավիճակի ֆոնին․․․
 Նավալնայան և հեռացած ընդդիմադիրները կորցնում են իրենց արմատներն ու հայրենիքի ըմբռնումը. Պեսկով
Կան շատ մարդիկ, ովքեր ապրում են [արտերկրում] և ովքեր արդեն լիովին բաժանվել են իրենց հայրենիքից...
Ռուսաստանի մի քանի քաղաքներում խուզարկություններ են կատարվում պատերազմին դեմ նկարիչների եւ ակտիվիստների տներում
Խուզարկություններ Ռուսաստանի մի քանի քաղաքներում...
Գերագույն դատարանը վերջնականապես մերժեց Նադեժդինին գրանցել որպես ընտրությունների թեկնածու
Բողոքարկման կոլեգիայի որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի 2024 թվականի փետրվարի 21-ի որոշումը թողնվել է անփոփոխ, բողոքը չի բավարարվել...
Կրեմլում չեն մեկնաբանել ընդդիմադիր Նավալնու հուղարկավորությունը
Կրեմլը չի մեկնաբանել...
Ոստիկանությունը Նավալնու թաղումից մեկ օր առաջ սկսել է հերթապահել Բորիսովյան գերեզմանատան մոտ
Խնդրում են բացատրել այցի նպատակը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ