News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսօր Արեւի վրա տեղի է ունեցել վերջին 12 տարիների ամենահզոր բռնկումը, որն առաջացել էր արեւային բծերի երկու խոշորագույն խմբերի միաձուլման հետեւանքով, հայտնում է Լեբեդեւի անվան Ֆիզիկայի ինստիտուտի Արեւի ռենտգենային աստղագիտության լաբորատորիան։

«Նման հզորության իրադարձությունները, որպես կանոն, տեղի են ունենում արեւային ակտիվության գագաթնակետի փուլում։ Թե ինչպես է ստացվել, որ նման մակարդակի բռնկումը հիմա է տեղի ունեցել՝ արեւային նվազագույնի պայմաններում, դեռ պարզել է պետք»,- հայտնում են աստղագետները։

Ըստ ռենտգենային ճառագայթման հզորության՝ արեւային բռնկումները բաժանվում են հինգ կարգի՝ A, B, C, M եւ X։ A0.0 նվազագույն կարգը համապատասխանում է Երկրի ուղեծրի վրա քառակուսի մետրին 10 նանովատ ճառագայթման հզորությանը։ Հաջորդ տառին անցնելիս՝ հզորությունը ավելանում է 10 անգամ։

Այսօրվա բռնկումը պատկանում է վերջին՝ Х  կարգին եւ գնահատվում է որպես Արեւի մակերեսին տեղի ունեցած ու գիտությանը հայտնի հինգ ամենահզոր պայթյուններից մեկը։ Գիտնականների խոսքով՝ այն տեղի է ունեցել այն կետում, որը Երկրին է «նայում» ու այդ պատճառով էլ դրա ազդեցությունը մեր մոլորակի վրա առավելագույն կլինի։ Երկրի վրա կյանքի, նաեւ ուղեծրում գտնվող տիեզերագնացների ու արբանյակների համար դրա հետեւանքները դեռ անհնար է կանխատեսել, այդ մասին հայտնի կդառնա միայն մի քանի օր անց։

Լաբորատորիայի մասնագետները նշում են, որ պայթյունային ակտիվության ընթացիկ մակարդակը դուրս է եկել տասը բալանոց սանդղակի սահմաններից՝ հասնելով 10․3 նիշին ու հիմա գտնվում է այսպես կոչված «սեւ» ոլորտում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ