News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումն իր ավանդը կունենա Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղարարական գործընթացում։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին Համայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի եւ Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ  շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքը։

«Այսօր մենք կշարունակենք մեր համատեղ մտորումները՝ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալված իրադրության մասին։ Ակնհայտ է, որ գոյություն ունեցող խնդիրներն անբավարար վիճակում են եւ դրա հետ մեկտեղ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները առաջ գնալու ցանկություն ունեն, որպեսզի աշխարհն ավելի ամուր ու արդար լինի»,-հանդիպման ժամանակ ասել է Կիրիլ պատրիարքը։

Կիրիլ պատրիարքը հայտարարել է, որ «այսօրվա հանդիպումից մեծ ակնկալիքներ ունի» եւ հավատում է, որ «խաղաղություն հաստատելու գործընթացում այն իր ավանդը կունենա»։

«Կրոնը մեր ժողովուրդների համար կարող է միավորող դեր խաղալ եւ կխաղա»,-հույս է հայտնել պատրիարքը։

Նրա խոսքով՝ հոգեւոր առաջնորդները՝ «որպես հավատացյալ մարդիկ», խոսում են «աշխարհիկ գործիչների լեզվից տարբերվող լեզվով», ինչը նրանց օգնում է հաղթահարել տարաձայնությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ