News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում է գտնվում ԱՄՆ անտառային ծառայության փորձագիտական խումբը, որն աշխատում է ՀՀ բնապահպանության նախարարության հետ՝ աջակցելու այնպիսի որոշումների կայացմանը, թե որտեղ, երբ եւ ինչպես պետք է կիրառել հետհրդեհային արդյունավետ միջոցներ, որոնք կմեղմեն հողերի էրոզիայի, հեղեղումների վտանգները եւ երկարաժամկետ հեռանկարում կնպաստեն ջրբաժանների առողջացմանը եւ բուսածածկի վերականգնմանը Խոսրովի ու Արտավանի անտառների հրդեհից հետո:

Հայաստանում ԱՄՆ դեսպատանից NEWS.am-ին հայտնում են, որ թիմը, որի կազմում ընդգրկված են անտառային գենետիկայի մասնագետ դ-ր Էնդրյու Բաուերը եւ հիդրոլոգ Դանա Բաթլերը, Հայաստանում խորհրդատվություն կառաջարկի ԱՄՆ անտառային ծառայության կողմից նման աղետներից հետո կիրառվող Այրված տարածքների արձագանքելու արտակարգ գործողությունների գործընթացի վերաբերյալ: Նրանք նաեւ կներկայացնեն հրդեհի տարածումը կանխելու եղանակներն ու խորհրդատվություն կապահովեն ջրբաժանների առողջացման երկարաժամկետ անելիքների շուրջ:

 «Ուրախ ենք, որ հրդեհից հետո այս թիմը կարողացավ այսքան շուտ օգնության գալ մեր հայ գործընկերներին՝ ներկայացնելու լավագույն փորձը եւ գործելակերպերը: Հայաստանի հետ մեր գործընկերության շրջանակում սա կարեւոր քայլ է, որը հետագայում թույլ կտա մեղմել հրդեհների հետեւանքով հասցվող վնասը », - ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Ամենաշատ