News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ի տարբերություն հրեական լոբիի՝ ԱՄՆ-ում հայկական լոբբին աշխատում է միայն օրենսդիր մարմինների հետ։ Սեպտեմբերի 12-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք հայտնեց փորձագետ Սուրեն Սարգսյանը։

Նրա խոսքով՝ դրա հետ մեկտեղ ԱՄՆ օրենսդիր համակարգում հայկական լոբբին գործնականում ներկայացված չէ։ Պատճառն այն է, որ հայկական լոբբին էթնիկ է, ոչ թե պրոֆեսիոնալ։ «Դրանք երկու տարբեր հասկացություններ են։ ԱՄՆ-ում հայկական լոբբիի ազդեցությունը այնտեղ հայկական սփյուռքի ներկայության հետ է կապված։ Նահանգներում, որտեղ մեծ թվով հայեր են բնակվում, իհարկե, ազդեցությունը մեծ կշիռ ունի»,-ասաց Սարգսյանը։

Մասնագետն ընդգծեց նաեւ, որ ԱՄՆ կոնգրեսում եւ սենատում հայկական լոբբիի ազդեցությունը շատ մեծ է՝ հավելելով, որ հայերը հիմնականում ապրում են այն նահանգներում եւ քաղաքներում, որտեղ ավանդաբար ուժեղ են Դեմոկրատական կուսակցության դիրքերը։ Փորձագետի  կարծիքով դա անմիջական ազդեցություն ունի տվյալ կուսակցությունում հայկական լոբբիի դիրքորոշման վրա, որը, ըստ ավանդույթի, այնտեղ միշտ ուժեղ է եղել, ինչը չի կարելի ասել Հանրապետական կուսակցության մասին, որտեղ հայկական լոբբին զգալի հաջողությունների չի հասել։

Սուրեն Սարգսյանը կարծում է, որ նշված փաստերի ուղղությամբ ԱՄՆ հայ համայնքը պետք է լուրջ աշխատանքներ տանի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ