News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Լեհաստանում դատական իշխանության անկախության շուրջ հակամարտության պատճառով Բրյուսելն ուժեղացնում է ճնշումը Վարշավայի վրա։ ԵՀ-ն սկսել է Լեհաստանի իշխանությունների հանդեպ տուգանային գործընթացի երկրորդ փուլը, հայտնել է եվրոպական գերատեսչությունը սեպտեմբերի 12-ին։

Բրյուսելում հատուկ քննադատություն է առաջացնում վերջերս ընդունված օրենքը, որը նախատեսում է, որ արդարադատության նախարարն իրավասու է դատարանների նախագահներին հեռացնել պաշտոններից ու նրանց փոխարինել այլ թեկնածուներով։ ԵՀ-ն, որի ֆունկցիաներից մեկն է եվրոպական օրենսդրության կատարման վերահսկողությունը, պահանջում է Վարշավայից չեղարկել դատական բարեփոխումը կամ այն համապատասխանեցնել ԵՄ չափորոշիչներին։

Լեհաստանի կառավարությանը մեկ ամիս է տրամադրվել, որպեսզի կատարի ԵՀ պահանջները։ Հակառակ դեպքում Բրյուսելի գերատեսչությունը Եվրոպական դատարան հայց կներկայացնի Վարշավայի դեմ։ Այդ դեպքում Լեհաստանին կարող է սպառնալ խոշոր տուգանք։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ