News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Ամենաանհյուրընկալ երկրների ցանկը գլխավորել են Աֆղանստանը, ԿԺԴՀ-ն, Սոմալին, Սիրիան եւ Թուրքմենստանը։

Passport Index պորտալի վարկանիշային աղյուսակի համաձայն՝ այդ պետություններն անվիզայի մուտքի մասին համաձայնագրեր չունեն։ 

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Անգոլան, որն առանց վիզայի ռեժիմ է տրամադրում միայն Նամբիայից եկող զբոսաշրջիկներին։ Երրորդ տեղում են Բութանը, Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Իրաքն ու Լիբիան։ Նրանք առանց վիզայի ռեժիմ ունեն միայն երեք երկրների հետ։

Վարկանիշը կազմելիս հաշվի են առել աշխարհի 198 երկրների եւ տարածքների տվյալներ։ 

Ավելի վաղ Passport Index-ը կազմել էր աշխարհի ամենահյուրընկալ երկրների վարկանիշային աղյուսակը (Կոմորյան կղզիներ, Կոտ դ՛Իվուար, Գվինեա Բիսաու, Մադագասկար, Մալդիվյան կղզիներ եւ այլն)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news