News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեին կմասնակցեն նրա ենթակայության տակ գտնվող բոլոր շրջանները, այլ ոչ միայն նրանք, որոնք պաշտոնապես ինքնավարության կազմում են ներառված։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է  Քուրդիստանի Դեմոկրատական կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Մահմուդ Մոհամեդը։

Նրա խոսքով՝ հանրաքվեին կմասնակցեն Դոհուք, Հավլեր, Սուլեյմանի եւ Հալաբջա նահանգները, ինչպես նաեւ Քիրքուք եւ Նինվե  նահանգների մի մասը, որոնք քրդական փեշմերգայի վերահսկողության տակ են, ներառյալ՝ Սինջարի (Շենգալ) շրջանը։

Եթե Դոհուք, Հավլեր, Սուլեյմանի եւ Հալաբջա նահանգները պաշտոնապես Իրաքյան Քուրդիստանի կազմում են, ապա Քիրքուք եւ Նայնավա նահանգների քրդական շրջաններն ինքնավարության կազմում ներառված չեն։

Մոհամեդը հիշեցրել է, որ 2005-ի Իրաքի սահմանադրության համաձայն՝ քրդերի եւ Բաղդադի միջեւ այսպես կոչված «վիճելի» շրջանների ճակատագիրը պետք է հանրաքվեով որոշվեր, սակայն «այն անցկացնելու համար Բաղդադը ոչինչ չի արել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Ամենաշատ