News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ–ն աշխարհին կոչ է անում նոր միջոցներ ձեռնարկել Հյուսիսային Կորեայի դեմ հերթական հրթիռի գործարկման պատճառով։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարության մեջ։

«Հյուսիսային Կորեայի կողմից վերջին շաբաթների ընթացքում արդեն 2-րդ հրթիռի գործարկումը ուղղակիորեն սպառնում է ԱՄՆ դաշնակից Ճապոնիայի ժողովրդին։ Այս շարունակական սադրանքները միայն ուժեղացնում են Հյուսիսային Կորեայի դիվանագիտական եւ տնտեսական մեկուսացումը։

ՄԱԿ ԱԽ բանաձեւերը այն նվազագույն, այլ ոչ թե առավելագույն գործողություններն են, որոնք մենք կարող ենք ձեռնարկել։ Մենք բոլոր երկրներին կոչ ենք անում նոր միջոցներ ձեռնարկել Կիմ Չեն Ընի ռեժիմի դեմ։

Չինաստանը Հյուսիսային Կորեային նավթ է մատակարարում։ Ռուսաստանը խոշորագույն գործատու է հանդիասնում։ Չինաստանն ու Ռուսաստանը պետք է հայտարարեն այդ անմիտ գործարկումների նկատմամբ իրենց անհանդուրժողականության մասին»,– ասված է հայտարարության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ