News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայկական Գյումրին եւ իսրայելական Պետախ Տիկվան պատրաստվում են եղբայր քաղաքներ դառնալ: Սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստան-Իսրայել հասարակական մջազգային համաժողովի համանախագահ Հայկ Թոթանջյանը նշեց, որ համապատասխան առաջարկը Իսրայել-Հայաստան համաժողովի իսրայելցի համանախագահ, նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը փոխանցել է  Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին:

Ալեքսանդր Ցինկերն իր հերթին հայտնեց, որ Բալասանյանը խոստացել է հնարավորություն տնել եւ լինել Պետախ Տիկվայում: «Հաճելի է, որ համագործակցության ուղիների շուրջ կողմերի կարծիքները համընկնում են: Սա վկայում է գաղափարների ներդաշնակության մասին»,- արձանագրեց Ալեքսանդր Ցինկերը:

Նրա խոսքով՝ Պետախ Տիկվայում, որի անվանումն իվրիտով թարգմանվում է «Հույսի դարպաս», հայկական մեծ համայնք կա, նաեւ կիրակնօրյա հայկական դպրոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ