News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանին ժամանել է Գերմանիա: Այցի շրջանակում նա կհանդիպի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որից հետո կուղեւորվի Փարիզ՝ հանդիպելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, փոխանցում է AP-ն:

Նախօրեին Կատարի էմիրը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, որը տեւել է 2,5 ժամ, սակայն լրատվամիջոցներին ոչ մի տեղեկություն չի հաղորդվել:

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը եւ ԱՄԷ-ն Կատարի հետ դիվանագիտական եւ առեւտրային հարաբերությունները խզել են՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ: Դոհան բոլոր մեղադրանքները ժխտում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ