News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամբարտավան «վամպիրը», որը մորթել էր իր ընկերոջն ու խմել նրա արյունը, ազատ է արձակվում հաջորդ շաբաթ։ Daily Mail-ի փոխանցմամբ՝ 42-ամյա Դանիել Ռուդան իր կնոջ՝ Մանուելայի հետ միասին մորթել էին 33-ամյա տղամարդուն՝ որպես զոհաբերություն սատանային։ Դա տեղի էր ունեցել 2001-ին Գերմանիայի արեւմուտքում։

Ռուդան դանակով 66 հարված էր հասցրել Ֆրանկ Հակերտին այն դագաղի վրա, որը նա եւ նրա կինն օգտագործում էին որպես սուրճի սեղան։ Զույգը հայտնել էր, որ Ֆրանկին է ընտրել որպես զոհ, քանի որ նա «զվարճալի էր ու կատարյալ պալատական խեղկատակ կդառնար սատանայի հետ»։ Երբ դժբախտը մահացել է՝ նրան սպանողները խմել են նրա արյունը։

Դանիել Ռուդան դատապարտվել է 16 տարվա ազատազրկման, իսկ նրա կինը՝ 13։ Վերջերս նա դուրս էր եկել հոգեբուժարանից, բայց շարունակում էր բուժում ստանալ։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ