News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

«Արեւմուտք-2017» ռուս- բելառուսական համատեղ զորավարժությունները նպատակ չունեն մշակել գործողություններ արեւմտյան երկրների դեմ, իսկ պայմանական հակառակորդի դերում ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն։ Այս մասին սեպտեմբերի 15-ին հայտնել է Բելառուսի ՊՆ գաղափարախոսական աշխատանքների գլխավոր վարչության մամուլի քարտուղար Վլադիմիր Մակարովը։

ՊՆ տվյալներով՝ «Արեւմուտք 2017» զորավարժությունները հաշվի են առնում վերջին տարիներին զինված հակամարտությունների փորձը։ Հիմքում «ապօրինի զինված խմբավորումների, միջազգային անջատողական ու ահաբեկչական կազմակերպությունների գործունեության ակտիվացման հետ կապված» ճգնաժամային իրավիճակի առաջացման տարբերակն է։

«Բելառուսը պետություններից ոչ մեկին չի դիտարկում որպես հակառակորդ։ Նույն դրույթն է եղել նաեւ նախորդ հայեցակարգում։ Մենք Արեւմուտքի որեւէ պետություն չենք դիտարկում որպես հակառակորդ ու անում ենք ամեն ինչ, որպեսզի այսուհետ էլ հակառակորդներ չունենանք»,- ասել է ՊՆ ներկայացուցիչները լրագրողներին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ