News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Աբխազիայի հայերը Լեռնային Ղարաբաղում տասնյակ եւ հարյուրավոր ամենամտերիմ բարեկամներ են ձեռք բերել: Այս մասին սեպտեմբերի 16-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աբխազիայի հայ համայնքի նախագահ, Աբխազիայի հերոս Գալուստ Տրապիզոնյանը:

Աբխազիայից պատվիրակությունները Լեռնային Ղարաբաղ են մեկնում պետական տոներին մասնակցելու համար եւ ընտրություններին որպես դիտորդներ: Նման պատվիրակություններում մշտապես հայեր կան: Մենք ուղեւորությունների հարցում խնդիրներ չունենք, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով: «Մեր 2 երկրների ղեկավարները միմյանց հարգում ու գնահատում են»,- նշեց Տրապիզոնյանը:

«Երբ 2008 թվականին Ռոսաստանը ճանաչեց Աբխազիայի անկախությունը, մեր աբխազ ընկերներից շատերն ասում էին՝ իսկ ինչո՞ւ հաջորդը Հայաստանը չճանաչեց: Մենք ստիպված ենք նրանց բացատրել՝ եթե հայերը հնարավորություն ունենային, կճանաչեին Ղարաբաղի անկախությունը: Ամեն ինչ չէ մշտապես այնպիսի ընթացք ունենում, ինչպես մենք ենք ցանկանում: Քաղաքականության մեջ բարդությունները հասկանում ենք, ինքներս էլ ենք դրանց միջով անցել: Սակայն մենք ամեն ինչ անում ենք, որ մեր կապերը թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի հետ միայն խորանան»,- հայտարարեց Տրապիզոնյանը:

Լուսանկարը՝ Անահիտ Գոգորյանի/Աբխազիա

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ