News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր է կարգավորել Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ կրկնակի հարկման բացառման մասին պայմանագրի ստորագրման հետ կապված հարցերը: Սեպտեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, որը Երեւան է ժամանել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամների հետ:

Դեսպանը լավատեսորեն է տրամադրված նշված պայմանագրի կնքման  հարցում: Նրա խոսքով՝ գործընթացը սովորաբար երկար է տեւում, սակայն անհրաժշտության եւ քաղաքական կամքի առկայության դեպքում ամեն ինչ հնարավոր է կարգավորել: «Այս պայմանագիրը Հայաստանի կառավարության օրակարգում է, այսօր մենք այն քննարկել ենք: Խորհրդարանականները գիտեն, որ սա երկարատեւ գործընթաց է, եւ մենք պայմանավորվեցինք, որ կշարունաենք կառավարության հետ աշխատել, որպեսզի այն արագացնենք: Պետք է նշեմ, որ սովորաբար այն երկրները, որոնց հաջողվում է այս պայմանագիրը ստորագրել, գործընթացով 1-3 տարի են անցնում: Կարծում եմ՝ եթե անհրաժեշտություն եւ քաղաքական կամք կա, մնացյալն արդեն տեխնիկական հարցեր են, որոնց լուծումը ես եւ իմ ամերիկացի գործընկերները փորձում ենք արագացնել»,- նշեց Հովհաննիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Ամենաշատ