News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գլենդելի իշխանությունները Երեւանից անվտանգության կազմակերպման հարցում սովորելու  բան ունեն։ Այս մասին NEWS.am–ին ասել է Գլենդելի նախկին քաղաքապետ Արա Նաջարյանը։

Նաջարյանը բազմիցս է եղել Երեւանում եւ ամեն անգամ նշում է, որ չի դադարում զարմանալ, թե ինչպես են մարդիկ կեսգիշերից հետո ազատ եւ ապահով զբոսնում փողոցներով։

Նրան դուր են եկել նաեւ քաղաքի հուշարձանները փողոցներում եւ հրապարակներում՝ մեծ եւ փոքր։ «Մենք էլ լավ կանենք նման կերպ բարեկարգենք մեր քաղաքք»,– ասել է նա։

Գլենդելն իր հերթին պատրաստ է կիսվել կոշտ թափոնների վերամշակման փորձով։ «Մենք աղբը անաէրոբ մանրէներով վերամշակելու պատրաստի շարժական սարքեր ունենք։ Վերամշակվելիս դրանք պատրաստի բիոգազ են արտադրում։ Դա շատ է օգնում կրճատել աղբի արտանետումը։ Բացի այդ, նրանք գազն արդեն չեն թափում գազն աղբանոցներում. այն ծառայում է մարդկանց»,– հավելել է Նաջարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ