News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ստամբուլի Իշխանաց կղզիների վերակառուցման  նոր պլանը Թուրքիայում բողոքի ալիք է առաջ բերել, հայտնում է Վատիկանի Ռադիոն։ Նախագծի շինարարությունը կանդրադառնա լողափերին, անտառներին, նախկինում պետության կողմից պահպանվող շինություններին։ Բնապահպան ակտիվիստներից բացի, բողոքի ակցիա են կազմակերպել նաեւ քրիստոնյա եւ հրեական համայնքները։

Հայ քրիստոնյաները, ուղղափառ հույները, կաթոլիկներն ու սեֆարդյան հրեաները այս կղզիներում այնքան խիտ են բնակեցված, ինչպես Թուրքիայում ոչ մի այլ տեղ։ Կղզիների մոտ 14 հազար բնակիչներին ավելի քան 50 հազար նորերին ավելացնելու դեպքում կղզիները կկորցնեն Օսմանյան Թուրքիայի հնագույն բազմակրոն եւ մշակութային օջախ լինելու բնույթը։

Պետության կողմից պահպանվող հուշարձանի կարգավիճակը կորցնելը սպառնում է պատմական եկեղեցիներին, վանքերին, սինագոգներին։  Միաժամանակ նախատեսվում է գեղանկար փայտյա տները օտարել սեփականատերերից, որոնք հիմնականում պատկանում են հայերին եւ հրեաներին։ Դրանց տեղերում պետք է բազմահարկ բնակելի թաղամասեր կառուցվեն։

Թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, որը կղզիներից մեկում է ապրում, միացել է բողոքի ցույցերին։ «Գեղեցիկ հին Ստամբուլի մասին երազանքի կղզին վերածվում է դժոխային առեւտրի, շրջակա միջավայրի կործանման եւ պրիմիտիվության»,– ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ