News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Քրդերն այս տարվա սեպտեմբերի 25-ին պատրաստվում են հանրաքվե անցկացնել եւ նրանք ունեն այդ իրավունքը։ Այս մասին  սեպտեմբերի 22-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը։

Հարցին՝  արդյոք հիմնավորված են մտահոգությունները, որ  Իրաքյան Քուրդիստանի  անկախության հանրաքվեից հետո  Թուրքիայի քրդերը հայկական տարածքներում կհռչակեն իրենց պետությունը, պատգամավորը նշել է. «Քրդերն ասում են, որ Արեւմտյան Հայաստանը քրդական երկիր է: Մենք ասում ենք՝  դա մեր պատմական երկիրն է, իսկ թուրքերն ասում են` դա իրենց հողն է: Եթե յուրաքանչյուրը պնդի իր կարծիքը, վեճ կառաջանա: Մենք պետք է ելք գտնենք այս իրավիճակից», - ասել է Փայլլանը: Քրդերն, ըստ պատգամավորի, պնդում են, որ անկախություն են ուզում։

«Պետք է հաշվի անել՝  ինչ պետություն է Քուրդիստանը։ Այնտեղ կան ասորիներ, հույներ, հայեր եզդիներ, այլ ազգեր եւ կրոնական փոքրամասնություններ։ Եթե Քուրդիստանի Սահմանադրությունը ժողովրդավար չլինի, ես չեմ ուզում այդպիսի Քուրդիստան։ Մենք պետք է հասկանանք, որ իրականում սահմանները կարեւորություն չունեն, քանի որ չենք կարող գծել՝ այստեղ Քուրդիստան է, այստեղ՝ Թուրքիան, իսկ այստեղ՝ Հայաստանը։ Պետք է այնպես անել, որ բոլորը հավասար ապրեն»,- ասել է Փայլանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Ամենաշատ