Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլում հակաահաբեկչական գործողություն է անցկացրել, որի ընթացքում ձերբակալվել է 36 մարդ, այդ թվում՝ 30 օտարերկրացիներ, որոնց կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու համար։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
Հաղորդվում է, որ գործողությունը տեղի է ունեցել միաժամանակ Ստամբուլի 15 հասցեներում: Գործակալությունը ձերբակալվածների քաղաքացիության վերաբերյալ տեղեկություն չի տրամադրում:
Նշվում է, որ նրանցից ոմանք եղել էին Սիրիայում եւ Իրաքում, որտեղ մասնակցել էին «Իսլամական պետության» կողմից իրականացված ռազմական գործողություններին: