News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրաքում եւ Սիրիայում ռազմական գործողություններ տալու թույլտվությունը եւս մեկ տարով հետաձգելու Թուրքիայի խորհրդարանի քննարկումներին զեկույցով հանդես է եկել երկրի Պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիքլին։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե Իրաքի Քուրդիստանի հատվածում անկախության հանրաքվեն մարտահրավեր է Թուրքիային, որին պետք է պատրաստվել։ Նա նշել է, թե անկախության հանրաքվեն տարածաշրջանում հակամարտությունների նոր օջախներ կստեղծի։ «Այստեղից կրկին կոչ եմ անում քուրդ ղեկավարներին, որ հրաժարվեն հանրաքվեից։ Թուրքիան շեշտել է, որ աջակցում է Իրաքի տարածքային ամբողջականության պահպանմանը եւ քրդերի խնդիրները պետք է լուծվեն Իրաքի Սահմանադրության շրջանակներում»,-ասել է թուրք նախարարը։

Անդրադառնալով ԱՄՆ կողմից Սիրիայի քրդերին տրվող զենքերին, Նուրեթին Ջանիքլին հայտարարել է, թե այդ զենքերը վաղ թե ուշ ուղղվելու են Թուրքիայի դեմ։ «Այդ մասին մեր ձեռքում հետախուզական տվյալներ կան»,-ամփոփել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Ամենաշատ