News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել է Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բեհջետ Պացոլիի հետ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:

Զրուցակիցները նշել են, որ նմանօրինակ հանդիպումները լավ առիթ են՝ միմյանց մոտեցումներին ծանոթանալու եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքեր փոխանակելու համար:

Բեհջետ Պացոլին Էդվարդ Նալբանդյանին է ներկայացրել ԵՄ հովանու ներքո Սերբիայի հետ երկխոսության գործընթացի վերջին զարգացումները եւ հեռանկարները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ