News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ծանր օրեր է կանխատեսում Ազատ առեւտրի հյուսիսամերիկյան համաձայնագրի փոփոխությունների վերաբերյալ բանակցություններից առաջ, հաղորդում է Reuters-ը:

«Բանակցությունները դեռ շարունակվում են եւ, իհարկե, կլինեն ավելի բարդ քննարկումներ», - ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կան մտավախություններ, որ բանակցությունները կարող են նախատեսվածի պես չավարտվել:

Օտավայում ամերիկյան կողմը մասնակիորեն կհրապարակի Ազատ առեւտրի հյուսիսամերիկյան համաձայնագրում ներդրումների մասին գլխի փոփոխված տեքստը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով հաճախ է NAFTA պայմանագիրն աղետ որակում, սպառնում է դուրս գալ դրանից, եթե լուրջ փոփոխություններ չկատարվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ