Առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեղադրանքով «NARSAN» ՍՊԸ-ի փոխտնօրեն Ռոբերտ Հարությունյանը կալանավորվել է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, NEWS.am-ը տեղեկացավ ՀՔԾ մամուլի ծառայությունից:
Ռոբերտ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նույն քրեական գործի շրջանակում կալանավորվել է քննիչ, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով: