Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի շրջանակում բժիշկ է կալանավորվել: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Գործի վերաբերյալ այլ մանրամասներ կհրապարակվեն առաջիկայում:
Բժշկին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: