News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Խորվաթիայում դատարանը նախկին սերբ հրամանատարին  ռազմական հանցագործությունների համար 15 տարվա ազատազրկման  է դատապարտել: Հրամանատարը մեղադրվում է 1991-1995 թվականներին Խորվաթիայում  անկախության համար մղված պատերազմում զինվորներին խոշտանգելու,   խաղաղ բնակիչներին ու զինվորներին սպանելու մեջ, հաղորդում է Reuters- ը:

62-ամյա Դրագան Վասիլկովիչին, որն ունի Սերբիայի եւ Ավստրալիայի քաղաքացիություն, մեղադրանք է առաջադրվել Ժնեւի կոնվեցիան խախտելու համար: Վասիլկովիչը, սակայն, չի ընդունում մեղադրանքները եւ կարող է բողոքարկել վճիռը:

Նա 2015 թվականին Խորվաթիային էր արտահանձնվել: Նա ապրել է Պետրայում եւ գոլֆի դասեր է տվել՝ հանդես գալով  Դանիել Սնեդեն անունով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ