News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ապագա խորհրդարանում կհայտնվեն հին ուժերը եւ մեկ-երկու նոր ուժ: Դեկտեմբերի 10-ին հրավիրված ասուլիսում նման հայտարարություն արեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ, նույնանուն կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: Հարցին, թե ում նկատի ունի հին ու նոր ուժեր ասելով, նա պատասխանեց. «Գիտեմ, որ Հայաստանում մոդա չէ «չգիտեմ» ասելը, բայց ասում եմ՝ չգիտեմ»:

Րաֆֆի Հովհաննիսյանն, այնուամենայնիվ նկատեց, որ եթե ընդդիմությունն ու հասարակությունը ուզում են առաջիկա ընտրությունների ժամանակ հաջողության հասնել, պետք է «Ժառանգություն», Հայ Ազգային կոնգրես, Դաշնակցություն եռյակը  եզրեր գտնի: «Եթե ոչ՝ քաղաքական բեկումնային արդյունք մենք չենք տեսնելու»,-նկատեց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ հաջորդ տարի գործընթացներն ավելի ակտիվորեն կմտնեն նախընտրական տրամաբանության մեջ: «Կարծում եմ հաջորդ տարվանից դուք կտեսնեք բյուրեղացում, եւ քաղաքական ուժերը հաջորդ տարվանից շատ ավելի սառը դատողությամբ կկատարեն ինքնագնահատական եւ հաջողության հասնելու հնարավորություն կստեղծեն»,-ասաց նա: Րաֆֆի Հովհաննիսյանը միաժամանակ հավելեց, որ «Ժառանգությունը» կանցնի հաջորդ խորհրդարան եւ կունենա «առաջամարտիկի աշխույժ եւ ակտիվ ներկայություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ