News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ավանդական զուռնա- դհոլով, հարիսայով, ազգային երգ ու պարով Գերմանիայի հայ համայնքն առաջին անգամ նշել է Մուսա լեռան հերոսամարտին նվիրված տոնակատարությունը: Գերմանիայում Ներքին Սաքսոնիայի Լեեր (Leer) քաղաքում բնակվող միակ հայ Թովմասյանների ընտանիքը Օսթֆրիզլանդ (Ostfrisland), Էմսլանդ (Emsland) մարզերի եւ Լաուենբուրգ (Lauenburg) քաղաքի համայնքների հետ համատեղ կազմակերպել էր Մուսալ եռան 40 օրվա հերոսամարտին նվիրված միջոցառում:

Հատկանշական է, որ միջացառումն անց է կացվել 2015 թվականին տեղադրված Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարին հարող այգում: Հատուկ այս առիթով Լեերի քաղաքային իշխանությունները թույլ են տվել քաղաքապետարանի դիմային մասում տեղադրել հայոցը եռագույնը: Միջոցառումը ազդարարվել է ավտոերթով. ավտոմեքենաների համարների փոխարեն «Մուսալեռ» եւ «Հայաստան» գրություններով մոտ 20 ավտոմեքենա, ծածանելով հայոց դրոշը, շրջել են Լեեր քաղաքով, որից հետո խաչքարին հարող այգում մեկնարկել է միջոցառման սկիզբը:

Միջոցառմանը մասնակցել են ոչ միայն Գերմանիայի ամբողջ տարածքում ապրող հայերը, այլ նաեւ գերմանացի պաշտոնյաներ, որոնց հայ համայքը դիմավորել է աղուհացով՝ ուղեկցելով զուռնա-դհոլի պարեղանակով:

Միջոցառման սկզբում գերմաներեն եւ հայերեն ներկայացվել է Մուսա լեռան հերոսամարտի պատմությունը, Գերմանիայի տարբեր համայնքներից ներկայացուցիչներ ողջունել են ներկաներին՝ կարեւորելով նման միջոցառումների անցկացման դրական ազդեցությունը Գերմանիայում հայ համայնքի զարգացման վրա:

«Հայերի դեմ իրականացված Ցեղասպանությունն առաջինն էր աշխարհում, որի ժամանակ թուրքերը փորձեցին կոտորել եւ պատմության գիրկն ուղարկել մի ամբողջ ժողովուրդ: Նկատենք, որ Ֆրանց Վերֆելի կողմից գրված «Մուսա լեռան քառասուն օրը» գիրքն արգելվել էր Նացիստական Գերմանիայում, քանի որ փորձ էր արվում ամեն կերպ թաքցնել ճշմարտությունը: Այսօր, ահա, այդ գիրքը մեծ տարածում ունի Գերմանիայում, ավելին՝ Լեեր քաղաքում նշվում է հերոսամարտին նվիրված այս միջացառումը»:Շնորհակալություն եմ հայտնում Լեերի միակ հայ ընտանիքի հայր Ալբերտ Թովմասյանին, ով այս միջոցառումով բացեց մեր աչքերը՝ ներկայացնելով տեղի ունեցածը: Պարոն Թովմասյանն իրավամբ համարվում է մեր տարածաշրջանի հայ-գերմանական մշակութային կյանքի եւ միասնականության դեսպանը:իր խոսքում ասել է միջոցառման հատուկ հյուր, Քրիստոնեահրեական միասնական աշխատանքային կազմակերպության նախագահ, նախկին քաղաքապետ Քելլները, որը, ի դեպ, ժամանակին թույլատրել էր խաչքարի տեղադրումը: Իր ելույթի վերջում նա ավելացրել է հայերեն՝ «Հարիսա, մենք բոլորս ցանկանում ենք համտեսել հարիսա»:

Ելույթներից հետո կենտրոնական եւ հյուսիսիային Գերմանիայի հոգեւոր հովիվ տեր Գնել քահանա Գաբրիելյանն օրհնել է հարիսան, որից հետո ազդարարվել է բուն միջոցառման մեկնարկը:

Լեեր քաղաքի նախկին քաղաքապետ Վոլֆգանգ Քելլերը, հայագետ, լրագրող, արձակագիր Յոխն Մանգելսենը, Քրիստոնյա եկեղեցիների արհմիության «Ացեկա» նախագահ Ուվէ Վիառդան առաջիններից էին, որ փորձել են հատուկ մուսալեռցիների բաղադրամասով մատուցված հարիսան: Միջացառումն ուղեկցվել է ավանդական երգ ու պարով, հայ փոքրիկները, ովքեր երբեւէ չեն եղել Հայաստանում, արտասանել են հայ գրողների հայտնի բանաստեղծություններից հատվածներ: Բացի հարիսայից միջոցառմանը մատուցվել է նաեւ եմատիկ տորթ, որը պատրաստել էր Վիլեմ Սաֆենից հայ խոհարարը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ