News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի ներդրումային հիմնադրամի կարեւոր առաքելություններից մեկը եղավ այն, որ կարողացավ բանկերի տրամադրած վարկերի տոկոսների սուբսիդավորմամբ մատչելի ֆինանսական միջոցներ ապահովել տնտեսության համար: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Արցախի ներդրումային հիմնադրամի գործունեության տասնամյակի առթիվ Ստեփանակերտում կազմակերպված միջազգային տնտեսական համաժողովում իր ելույթում նշել է Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանը:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ բարձր է գնահատում Արցախի ներդրումային հիմնադրամի կատարած աշխատանքը, քանի որ գործունեության տասը տարիների ընթացքում այն լուրջ մասնակցություն է ունեցել Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում:

«Արցախի ներդրումային հիմնադրամի կարեւոր առաքելություններից մեկը եղավ այն, որ կարողացավ բանկերի տրամադրած վարկերի տոկոսների սուբսիդավորմամբ մատչելի ֆինանսական միջոցներ ապահովել տնտեսության համար: Մասնավորապես՝ էներգետիկայի, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, ծառայությունների ուղղություններին հատկացված միջոցների հաշվին մեզ հաջողվել է բազմաթիվ տնտեսական մեծ ու փոքր նոր նախագծեր իրականացնել՝ զարգացնելով տնտեսությունը եւ ստեղծելով հազարավոր նոր աշխատատեղեր: Պետք է նշեմ, որ անցած տասը տարիների ընթացքում ՀՆԱ-ի տարեկան 8-10 տոկոս իրական աճի ապահովման գործում մեծ է եղել հիմնադրամի դերը, եւ, շնորհիվ կատարված բոլոր այդ աշխատանքների, 2017թ.-ին Արցախում կանխատեսվում է ՀՆԱ-ի արդեն ռեկորդային՝ ավելի քան 15 տոկոս աճ»,- ասել է Արայիկ Հարությունյանը եւ հավելել, որ հիմնադրամի կայացած լինելու հարցում այնքան է մեծացել վստահությունը, որ բանկերը ձեռք են բերում նրա կողմից թողարկած երկարաժամկետ պարտատոմսերը:

Պետնախարարը նշել է նաեւ, որ Արցախի ներդրումային հիմնադրամն իր գործունեության ընթացքում, բացի տնտեսական նախագծերից, իրականացրել է նաեւ սոցիալական բազմաթիվ ծրագրեր: Նրա խոսքով՝ այս ընթացքում կառուցվել եւ հիփոթեքային վարկային արտոնյալ պայմաններով տրամադրվել են հարյուրավոր բնակարաններ, իսկ ապրիլյան պատերազմից հետո ստեղծված տնտեսական խնդիրների անցնցում հաղթահարման համար հիմնադրամի միջոցներով բանկերում վերակառուցվել են գրեթե բոլոր վարկային պորտֆելները, որպեսզի տնտեսվարող սուբյեկտներն անխափան շարունակեն իրենց գործունեությունը:

Համաժողովի շրջանակում Ա. Հարությունյանը նաեւ ընդունել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Յուրկանի եւ Հարավային Օսիայի Հանրապետության տնտեսական զարգացման նախարար Գենադի Կոկոեւի գլխավորած պատվիրակություններին­: Պետնախարարը ողջունել է հյուրերին՝ հերթական այցի՝ Արցախի ներդրումային հիմնադրամի գործունեության տասնամյակի առթիվ կազմակերպված տնտեսական համաժողովին մասնակցելու համար եւ հույս հայտնել, որ այն լավ առիթ կհանդիսանա Արցախի եւ իրենց երկրների միջեւ տնտեսական փոխգործակցությունը զարգացնելու ճանապարհին:

Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության եւ Հարավային Օսիայի Հանրապետության պատվիրակությունների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ տպավորված են Արցախի տնտեսության զարգացման ցուցանիշներով: Նրանց խոսքով՝ Արցախի հետ համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա, եւ վերադառնալուն պես ձեռնամուխ կլինեն այդ հարաբերություններին նոր որակ հաղորդելու գործընթացին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ