News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Գյումրիում մեկնարկել է քաղաքի առաջին թատրոնի (ժողովրդական տուն)` նոր Թումո Գյումրիի կառուցման աշխատանքները: Լրագրողների հետ զրույցում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը նշեց, որ շինարարական աշխատանքները մեկնարկել են 2017թ. հունիսի 10-ին եւ շենքի վերակառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2019թ., որից հետո այստեղ կտեղափոխվի Թումո Գյումրի կենտրոնը եւ հնարավոր կլինի Թումոյի կրթական ծրագիրը հասանելի դարձնել շուրջ 4 հազար պատանիների համար:

«60-70-ականների շենք է, շատ հին է: Այսօր փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի հիմքերն ամրացնենք եւ կարողանանք հիմնանորորգել: Այս շենքը որպես թատրոն եւ մշակութային կենտրոն է եղել, այսօր էլ ուզում ենք ստեղծել ալտերնատիվ` կլինի եւ Թումոյի կենտրոնը` 4000 աշակերտով, եւ ալտերնատիվ թատրոն ` հանգստյան օրերին եւ արձակուրդին: Այսինքն` թատրոնի ոգին շարունակելու ենք Թումոյի հետ միասին»,-ասաց նա:

Գյումրիի թատրոնի հին սպիտակ շենքը, որը նախկինում հայտնի էր որպես «Ժողովրդական տուն» գտնվում է Գյումրու կենտրոնական այգու սկզբնամասում: Այս 150 տարվա պատմություն ունեցող շենքը կառուցվել է Ալեքսանդրապոլցիների ներդրումներով: Ժամանակի ընթացքում այն ծառայել է որպես ժողովրդական տուն եւ եղել է համերգների, գրական երեկոների, բաց քննարկումների, պոեզիայի ժամի , թատերական ներկայացումների եւ այլ միջոցառումների անցկացման հիմնական վայր:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ