News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցողների թիվն անցնում է 180 հազարից, որոնց մեծ մասը ոչ պետական հատվածի ներկայացուցիչներն են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նրա խոսքով, ակտիվները կառավարող ընկերությունների կողմից ներկա դրությամբ կառավարվում է մոտ 80 մլրդ դրամ. «Այս ընթացքում անհատների միջոցներն ավելացել են 32 տոկոսով, ինչը բավականին լավ արդյունք է»,- ասաց Արտեմ Ասատրյանը՝ հավելելով, որ համակարգն, ըստ էության, կայացել է:

Նախարարը նշեց, որ քաղաքացիներին ժամանակ տրվեց՝ զգալու, թե որքանով է այդ համակարգը լուծելու իրենց վաղվա կենսաթոշակի հարցը. «Կենսաթոշակի մասին մտածելը քաղաքացիներին հատուկ չէ: Նրանք ավելի կարճ ժամանակահատվածի համար են մտահոգված, և աշխարհի ցանկացած երկրում սա բարդացնում է թոշակի ռեֆորմերը»:

Արտեմ Ասատրյանը վստահեցրեց, որ օրենսդրական փոփոխությունները հստակ երաշխիքներ են տալիս, որ հետագայում այդ գումարը կվերադառնա թոշակառուին:
 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ