News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լաս Վեգասում հրաձգությունից հետո հիվանդանոց է դիմել ավելի քան 400 մարդ, հայտնում են ոստիկանությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Քլարք շրջանի հրշեջ ծառայության գնահատականներով՝ հրաձգությունից հետո կիրակի երեկոյան տեղի հիվանդանոցներ են դիմել մոտ 406 մարդ, զոհվել է 50-ը»,– ասված է Լաս Վեգասի ոստիկանության Twitter–ի էջում։

Զոհվածների թվում կա ոստիկանության մեկ աշխատակից, որն այդ ժամանակ հերթապահություն էր իրականացնում։ Վիրավորվել է եւս 2 ոստիկան։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լաս Վեգասում հրաձգության զոհերի թիվը հասել է 50–ի, կա ավելի քան 200 վիրավոր։

Հրաձգությունը տեղի է ունեցել Route 91 քանթրի փառատոնի ժամանակ։ Հրաձիգը սպանվել է։ Նրա ինքնությունը պարզվել է՝ 64–ամյա ոմն Սթիվեն Փեդոք։ Սա ԱՄՆ–ում զոհերի թվով խոշորագույն զինված հարձակումն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ