News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

68-րդ տիեզերագնացության միջազգային կոնֆերանսի ժամանակ, որն այս օրերին տեղի է ունենում է Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում, ուֆոլոգ Ջոնաթան Քիթսը եւ տիեզերագնաց Ալիսա Գորմանը, ներկայացրել են  այլմոլորակայինների համար ստեղծված աշխարհի առաջին գորգը, հաղորդում է «Mir24»-ը:

Նրանք պատմել են, որ իրենց հայտնագործությունը արժանացել է համաժողոի մասնակիցների ուշադրությանը: Յուրաքանչյուրն, ով մոտենում էր  աստղադիտարանի դռանը, որտեղ ընթանում էր Մարսի բնակեցման ծրագրի վերաբերյալ գիտաժողովը,  ուշադրություն էին դարձնում դրան: Գորգը փոքր չափի է, սակայն ապագայում գիտնականները պատրաստվում են եւս մեկ՝ ավելի մեծ օրինակ ստեղծել:

Գիտնականների խոսքով՝ այլմոլորակայինները Երկրի հետ կապ չեն հաստատում, ոչ թե որովհետեւ չեն ուզում, այլ քանի որ նրանց ոչ ոք չի հրավիրում:

Գորգի ստեղծողները հուսով են, որ իրենց կապտակարմրամանուշակագույն հայտնագործությունը Միջազգային տիեզերակայանում կհայտնվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ